Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Աշխարհը հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում, պատրա՞ստ ենք ինքներս տեր կանգնել մեր հայրենիքին․ Թանդիլյան

Արցախը մեր պայքարն է, ուրիշ ոչ մեկի, ու ոչ մեկ մեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքը՝ ինչ թուղթ էլ ստորագրված լինի, ՄԱԿ-ի ինչ որոշումներ էլ լինեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Նա գրել է. «Արցախի մուտքի մոտ ադրբեջական անցակետի տեղադրումը, ակնհայտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է։
Նաև այլևս ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի հատվածում չեն կարողանում ապահովել իրենց իսկ վերահսկողության ներքո գտնվող տարածքի տիրապետումը։ Արդյունքում, Արցախում գտնվող 120.000 մեր հայրենակիցներ գտնվում են էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Արցախը, որպես մեր միասնական հայրենիքի մաս․ կորստի առջև է։

Իսկ ի՞նչ է անում պաշտոնական Երևանը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում նախաձեռնող խմբի, միգուցե վարչության նիստ, որտեղ քննարկվում է կարևորագույն առաջնահերթության հարց․ հաջորդ նիստը անցկացնել Տեղու՞մ, թե՞ Դիլիջանում․․․

Կայացվեց աննախադեպ որոշում․ հաջորդ նիստն անցկացնել Դիլիջանում։ Հետաքրքիր է՝ ո՞ր հիմնավոր փաստարկները հիմք ծառայեցին այդպիսի որոշման համար։

Այո՛, կարող ենք շարունակել պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտականությունները, պահանջել ՄԱԿ-ից՝ կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, պահանջել այլ պետություններից մեզ պաշտպանել։

Բայց Արցախը մեր պայքարն է, ուրիշ ոչ մեկի, ու ոչ մեկ մեր փոխարեն չի պաշտպանելու մեր հայրենիքը՝ ինչ թուղթ էլ ստորագրված լինի, ՄԱԿ-ի ինչ որոշումներ էլ լինեն։

Աշխարհը հստակ հայտարարում է, որ Արցախի հարցը իրեն չի հետաքրքրում, պատրա՞ստ ենք արդյոք ինքներս տեր կանգնել մեր հայրենիքին, ինչպես արել ենք 35 տարի առաջ։ Այլ ճանապարհ չունենք։

Ժամանակն է գիտակցել, որ Արցախի ճակատագիրը որոշողը միայն Հայաստանն ու Արցախն են, հայ ժողովուրդն է։ Հայ ժողովրդի հավաքական կամքն ու ուժն անբեկանելի են»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև