Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Այսօրվանից մեկնարկում է Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը

Այսօրվանից մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից․

«Տեղեկացնում ենք, որ այսօրվանից մեկնարկում է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 5-րդ միջոցառումը, որի պատասխանատուն ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։

Միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ոլորտներից որևէ մեկում  գործող տնտեսավարող սուբյեկտի  հետ և 2022թ․ դեկտեմբերի 13-ից մինչև 2023թ․ փետրվարի 28-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ ավարտվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։

Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների ցանկը կհրապարակվի նախարարության  կայքում և ֆեյսբուքյան էջում։

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. մայիսի 5-ը (ներառյալ) նախարարություն ներկայացնել գրավոր դիմում։

Գրավոր դիմում ներկայացնելու համար անձի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակի առկայությունը պարտադիր է։

Դիմումներն ընդունվում  են նախարարության աշխատակազմի Միասնական սոցիալական ծառայություն գործակալության բոլոր տարածքային ստորաբաժանումներում։

Այդ ստորաբաժանումների հասցեներն են.

1.  ք. Ստեփանակերտ, Վ.Սարգսյան 25.

2. ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1.

3. ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14.

4. ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1.

5. ք. Մարտակերտ, Սախարովի 15։

Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝  Արցախի Հանրապետությունում գործող մասնաճյուղերի միջոցով։

Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո, նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև