Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Քաղաքացու օրն այս տարի կնշվի մեծ շուքով. կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ ապրիլի 29-ին, գործող իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Դեռեւս 2019թ.-ին Ազգային ժողովը ընդունեց Կառավարության առաջարկած ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվեց որպես Քաղաքացու օր:

Հետաքրքրական է, որ Քաղաքացու օրը այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ 2019 թվականին է նշվել. այդ օրը Նիկոլ Փաշինյանը եւ մյուս պաշտոնյաները փակել էին Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ եւ խորոված-փարթի էին կազմակերպել։ 2019թ.-ից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենք են մոռացել իրենց հռչակած տոնի մասին եւ իրենց թույլ են տալիս թքել քաղաքացու դեմքին Երեւանի կենտրոնում կամ սպառնում են կտրել մարդկանց ականջներն ու լեզուն, ինչպես ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2020թ.-ին Քաղաքացու օրը չնշվեց համավարակի պատճառով, իսկ 2021թ.-ին՝ պատերազմի:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի այն կրկին մեծ շուքով կնշվի:

Այսպիսով, ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացանք, որ այդ օրը բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն եւ մշակութային միջոցառում: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավորներից տեղեկացավ, որ պատգամավորներն անձամբ կմասնակցեն այդ միջոցառումներին, կմեկնեն մարզեր կամ Երեւանում կլինեն՝ ըստ ցանկության: Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին, բայց թե որտեղ, կառավարությունից ասացին, որ դեռեւս հստակեցված չէ: Երեւի թե միջադեպերից խուսափելու համար Փաշինյանի գտնվելու վայրը նախապես չեն ասում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031