Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ալիևը շտապում է մինչև վերջ օգտվել Նիկոլի իշխանությունից, որովհետև երկուսով էլ մեծ հարցականի տակ են հայտնվելու. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանր ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր թուրքական լրատվամիջոցները ակտիվ տարածում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ ինչ-որ փառատոնի տեսանյութ: Բուն իմաստը իհարկե Էրդողանին ողջ-առողջ հանրություն վերադարձնելու քարոզն էր: Իսկ ի՞նչ գործ ուներ Իլհամ Ալիևն Էրդողանի ավտոմեքենայի ղեկին:
Ալիևի հայտնվելն Էրդողանի քարոզարշավում արտաքուստ բարոյական աջակցության ու փոխադարձ պարտավորությունների «եղբայրության» ժեստի ցուցադրություն է: Սակայն այն իր մեջ ունի վախի շատ մեծ չափաբաժին: Ալիևը գիտի, որ առանց Էրդողանի նա Արցախը հեռվից անգամ տեսնել չէր կարողանում: Էրդողանի (Նիկոլն էլ վրադիր իհարկե) շնորհիվ Ալիևը հասավ Շուշի ու այժմ միջազգային հարաբերություններում, օգտվելով Թուրքիայի և հատկապես Էրդողանի ներկայիս դերակատարումից` իրեն պահում է անպատասխանատու վարյագի պես: Նա հասել է մի կետի, որ նույնիսկ ռուսների ու ամերիկացիների հեղինակության վրայով է անցնում և նրանց շահերին է հաթաթա տալիս (եվրոպացիներին բանի տեղ չի դնում, որովհետև նրանց գազով գնել է վաղուց):
Էրդողանի առողջությունն ու վերընտրվելը Ալիևի համար քաղաքական գոյության հարց է: Ալիևը 44-օրյա պատերազմից հետո դարձել է Էրդողանի ձեռքի մանեկենը և առանց նրա այլևս չունի որևէ ապագա: Թուրքիայում նախագահի փոփոխությունից մեր երկրի համար շատ բան չի փոխվի, բայց Ալիևի համար այն կարող է ճակատագրական լինել:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա անկախ նրանից թե ի՞նչ ճակատագիր կունենան Թուրքիայի ու Ադրբեջանի գործող ղեկավարները, մենք ուղղակի պարտավոր ենք փոխել մեզ դավաճանած ու ազգային շահերը մինչև վերջ ձախողած կապիտուլյանտին: Ցանկացած վերադասավորման պարագայում նա այլևս ավելորդ ու վտանգավոր է` հետագա քաղաքական գործընթացների տեսանկյունից: Այնպես, ինչպես իր կիրթ բարեկամը` որի ապագան Ադրբեջանում ևս շատ մշուշոտ ու անմիխիթար է երևում: Պատահական չէ, որ Ալիևը շտապում է մինչև վերջ օգտվել Նիկոլի իշխանությունից, որովհետև երկուսով էլ մեծ հարցականի տակ են հայտնվելու:
Արցախը պետք է շարունակի դիմադրել այս ծանր հոգեբանական և ֆիզիկական մենամարտը: Իսկ Հայաստանը պարտավոր է մաքրել իր ներքին քաղաքականության աքիլեսյան գարշապարը:
Աստված պահապան 10 միլիոնից ավելի աշխարհասփյուռ հայ ժողովրդին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031