Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Նիկոլ Փաշինյանն ուղերձ հղեց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր նշում ենք Աշխատանքի օրը:

Այս տոնի առիթով ուզում եմ վերահաստատել վերջերս Ազգային ժողովում արտահայտած այն միտքը, թե աշխատանքը և կրթությունն են մեր ունեցած բոլոր խնդիրների լուծման բանալին: Վերստին՝ չեմ կարող աշխատանքը տարանջատել կրթությունից, որովհետև առանց աշխատանքի հնարավոր չէ կրթություն ստանալ, իսկ գիտելիքի վրա չհիմնված աշխատանքն ընդամենը չարչարանք է, հաճախ առանց ցանկալի արդյունքի:

Գիտելիքի վրա հիմնված աշխատանքն առաջընթաց է, կրթություն է, արդյունավետություն ու ստեղծագործական հաճույք: Հենց այս սկզբունքի վրա են հիմնված այն տնտեսական հաջողությունները, որ այսօր ունենք: Հենց այս սկզբունքի վրա հիմնվող հարյուրհազարավոր աշխատողներն ու տնտեսվարողներն են ապահովում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տպավորիչ եկամուտները, հենց նրանք են մեծացնում հարգանքն աշխատանքի և կրթության նկատմամբ, ապացուցելով, որ գիտելիքի վրա հիմնված աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել անհավատալի հաջողությունների:

Աշխատանք՝ հիմնված գիտելիքի վրա և գիտելիք՝ ամրացած աշխատանքով ու փորձով. ահա այն սկզբունքը, որ արդիական ու մրցունակ պետք է դարձնի մեր տնտեսությունը, մեր բանակը, մեր դիվանագիտությունը, մեր կրթական համակարգը և ընդհանրապես՝ մեր պետությունը: Ընդ որում, բազմաթիվ ոլորտներում կարևորելով ստանդարտների հաստատումը, գիտելիքի ստանդարտացումն ամենևին էլ օգտակար չենք համարում, որովհետև պատշարին հարկավոր է ի՛ր գործի համար անհրաժեշտ գիտելիքը, փականագործին ի՛ր, դիվանագետին ի՛ր, զինվորականին ի՛ր: Բայց միանշանակ է և աներկբա, որ միայն գիտելիքի վրա հիմնված աշխատանքը կարող է զարգացման բերել և առաջընթացի:

Եվ ուրեմն, շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առիթով և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով բարձրացնում են Հայաստանը: Հատուկ շնորհավորում ու ողջունում եմ այն օտարերկրացիներին, ովքեր աշխատանքի և տնտեսական գործունեության վայր են ընտրել մեր երկիրը: Բարով եք եկել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031