Skip to main content

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին

Լրահոս

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար. Չավուշօղլուն հայտնել է պատճառը

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռնում են երրորդ երկրներ։ Այս մասին չորեքշաբթի NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք փակել ենք Հայաստանի համար օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար: Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ շարունակվում են «սադրանքները» (չակերտները՝ Tert.am)»,- ասել է թուրք պաշտոնյան:

«Սադրանք» ասելով՝ Չավուշօղլուն նկատի է ունեցել օրերս Երևանի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումը: Հուշարձանի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

«Մենք չենք ընդունում նման «սադրանքները» (չակերտները՝ Tert.am)։ Ի պատասխան «ահաբեկիչների» (չակերտները՝ Tert.am) հուշարձանի բացմանը, Թուրքիան փակել է երկինքը հայկական ինքնաթիռների համար։ Բացառության կարգով մենք թույլտվություն ենք տվել Հայաստանի խորհրդարանի նախագահի Թուրքիա այցի համար։ Եթե նման գործողությունները շարունակվեն, ապա կհետևեն նոր քայլեր»,- ասել է ԹԷուրքիայի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարդել, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար։

«Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ տեսանելի հիմքի Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու՝ FlyOne Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը։ Չեղարկումն իրականացրել են առանց նախապես իրազեկելու՝ ավիաընկերությանն ու մեր ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ»,- ասել էր FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031