Skip to main content

Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Լրահոս

Ալիևը նոր հայտարարություն է արել

Բաքուն առաջընթացի հույս ունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովում։

Հիշեցնենք, որ արդեն փաստացի երրորդ օրն է, ինչ ԱՄՆ-ում ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ:

«Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի չորս տարբերակ է ուղարկել Երևան, որոնց պատասխանը ստացել է ԱՄՆ-ի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ առանց դրա Վաշինգտոնում նախարարների հանդիպումը անօգուտ կլիներ։

Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «գոյություն չունեցող» (չակերտները՝ Tert.am) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է։

Ալիևը նաև հայտարարել է, որ Երևանի կողմից կառուցողական մոտեցման բացակայության դեպքում երկրների միջև խաղաղություն և փոխգործակցություն չի լինի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև