Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու

Լրահոս

Իշխանությունների արածը Երևանի իշխանազավթում է, և դրան դեմ չգնացող ուժը հանցակից է․ Մանե Թանդիլյան․ «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Առավոտ» օրաթերթը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ զրուցել է Երեւանի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի իրավաչափության եւ նպատակների մասին։

-Տիկի՛ն Թանդիլյան, լրատվամիջոցներով բավականին ակտիվ քննարկվում է ձեր հայտարարությունները, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, եւ եթե կառավարությունն անգործության մատնվի, արտահերթ ընտրություններ չնշանակի, դատարան է դիմելու։

Իշխող ուժի հռետորաբանությունից ենթադրվում է, որ արտահերթ ընտրությունների մտադրություն չունեն։ Օրենքի որ պահանջով է դա նախատեսված, կարո՞ղ եք հստակեցնել։

— Երեւանի արտահերթ ընտրությունների մեր պահանջը բխում է օրենքից, որի կիրառման նախադեպը մենք արդեն ունեցել ենք դեռեւս 2018 թվականին Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Այն ժամանակ այսօրվա իշխանություններին առավել նպատակահարմար էր արտահերթ ընտրությունները եւ որեւէ րոպե «չմտահոգվեցին» ընդդիմության պատրաստ լինելչլինելու մասին, ու 2-շաբաթյա ժամկետում նոր քաղաքապետ չընտրվելուց հետո 17 օր անց կառավարությունը կրճատեց ավագանին եւ արտահերթ ընտություններ նշանակեց։

Այսօր, սակայն որոշ մարդիկ, իշխող ուժը, օրենքի մի կետն են որպես իրենց անգործության հիմնավորում բերում, որ Երեւանի ավագանին լուծարվում է, եթե ընտրություններից անմիջապես հետո չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Այլ ժամանակամիջոցի վերաբերյալ կարգավորում իբրեւ թե այստեղ չկա։ Այնինչ, թեթեւ օրենսդրական անգրագիտության վերացումը՝ լիկբեզը, կստիպի իշխանություններին եւ իշխանամերձ կառույցներին դադարեցնել սեփական մեկնաբանությունները եւ նպատակահարմարությունը օրենքի փոխարեն կիրառելուց։

Անհրաժեշտ է մի փոքր լավ ուսումնասիրել օրենսդրական դաշտը. եթե Երեւանի մասին օրենքով այս հարցը չի կարգա- վորվում, ապա կարգավորվում է ՏԻՄ օրենքով (Երեւանի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին)։ Իսկ ՏԻՄ օրենքը նման իրավիճակների համար ունի լուծում. կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն։

Այնպես որ մեր պահանջը բխում է իրավական, այլ ոչ թե՝ պատկերացումներով պետություն ունենալու տեսլականից. կատարել օրենքի պահանջը։ Երեւանը պետք է օր առաջ ազատվի չընտրված, երեւանցուց երբեւէ քվե չստացած մարդու կամայականությունները թույլ տվող ավագանուց։ Երեւանցին տվել է քվե ավագանուն, որպեսզի իրացնի իր իշխանությունը՝ ընտրի քաղաքապետ։ Դա չանելը եւ շարունակել գոյությունը նշանակում է իշխանազավթում։ Մենք դա չենք հանդուրժելու՝ հանուն երեւանցու արժանապատվության եւ իրավական պետության կայացման։

-Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն հայտ ներկայացրած այլ ուժերից էլ ենք նկատում որոշ դժգոհություններ։ Կա կարծիք, որ ընդդիմությունը պատրաստ չէ արտահերթի։ Դուք ի՞նչ կասեք նման հայտա- րարություններ անողներին։

— Կասեմ՝ այդ դեպքում թերեւս օրենսդրական փոփոխություն առաջարկեք եւ գրեք, որ «արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ երկրում գործող 80-ից ավելի կուսակցությունները հայտարարեն իրենց պատրաստ լինելու մասին»։ Դա ի՞նչ անհեթեթ փաստարկ է։ Եթե քաղաքական ուժի համար Երեւանի ավագանու ընտրությունը սիրողական քայլարշավ չէ, ապա այս ընտրություններին պետք էր պատրաստվել վերջին պաշտոնաթող քաղաքապետի նշանակման օրը։ Իսկ որ դա ոչ թե ընտրություն էր, այլ բեմադրություն՝ դաշտը ազատելու ՔՊ «ապագա»-ի համար, իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ կասկած ունենալ չէր կարող։

Ցավոք, նման հայտարարություններ անողները, հանուն իրենց քաղաքական շահի, պատրաստ են քայլել օրենքների վրայով եւ արհամարհել մարդկանց ընտրությունը։ Երեւանն արժանի չէ նման վերաբերմունքի։ Քննարկման ենթակա չէ այն, որ Երեւանը, թեկուզ այս հինգ ամիսների ընթացքում, պետք է կառավարի ընտրված ավագանու անդամ։

Իշխանությունների արածն անօրինականություն է, կրկնեմ՝ Երեւանի իշխանազավթում, եւ դրան աջակցողն ու դրան կողմ արտահայտվողը, ավելին՝ դրան դեմ չգնացող ուժը, հանցակից է։ Դա երեւանցին տեսնում է, զգում է, եւ ժամանակը կգա, իր գնահատականը կտա՝ ավագանու ընտրությունները դարձնելով իշխանության անվստահության հանրաքվե եւ պատժելով իշխանազավթման փորձ անողներին եւ յուր աջակիցներին։

Ի վերջո, այնպես արեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն, ոչ թե՝ պատկերացումներով կամ ըստ քաղաքական նպատակահարմարության»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031