Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատերազմից 907 օր անց դեռ մասունքներ ենք հողին հանձնում….
Դուք հասկանում եք, մայրն իր որդուն ինչքան է սպասել, հավատացել, որ ողջ է, ու քանի անգամ են տարել- բերել, իրարամերժ ԴՆԹ-ի արդյունքներ, ու ինչպիսի արհամարհական վերաբերմունքի է արժանացել մայրը։
Հիշեցնեմ, որ կարմիր բերետավորները Եռաբլուրում ցավի մեջ կծկված տիկին Գոհարին քարշ տալով բաժին էին տարել, որի համար ոչ ոք չպատժվեց։
Ու թե ինչ անմարդկային դժոխքի միջով է անցել տիկին Գոհարը, պարզապես բառերով չես կարող նկարագրել։
Տիկին Գոհարի որդու՝ Արայիկ Բաղդասարյանի ԴՆԹ հաստատվել է…
Այսօր, Կոնդի սուրբ Հովահաննես եկեղեցում, ժամը 18։00-ին հոգեհանգիստն է։ Վաղը ժամը 13։00-ին՝ հուղարկավորությունը Եռաբլուրում


















































