Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին

Լրահոս

Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են ԱՄՆ-ում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ հեռախոսազրույց են անցկացրել, հայտնում է interfax.az-ը։

«Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության և տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Արտգործնախարարները նաև քննարկել են ԱՄՆ-ում (մայիսի 1-4) Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ (ԱԳ նախարարների մակարդակով) բանակցությունները», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահագների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մի քանի օր տևած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց խաղաղության պայմանագրի հարցում։ Նա նշել էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով, և որ կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին։

«Նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի և հասանելի համաձայնություն, որը ձեռք բերելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլև հիմնականում կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։ ԵՎ շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը։

Նրա կարծիքով՝ բանակցությունների ընթացքն ու հիմքը ցույց են տալիս, որ «մոտ ենք համաձայնության հասնելուն»։

«Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենաբարդն է։ Սակայն ԱՄՆ–ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին հատելու եզրագիծը։ Եվ նորից եմ ասում, որ մենք շատ մոտ ենք դրան։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունն իրական է; Եվ այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել»,– ընդգծել էր ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031