Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը նոր հայտարարություն է արել

Մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ և պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին։

«Այսօր ես շատ եմ օգտագործում այս բառը՝ արժանապատվություն։ Եվ ես վստահ եմ՝ սա մեր ամենախորքային, արմատային առավելությունն է։ մենք միշտ եղել ենք արժանապատիվ ազգ, արժանապատիվ հայ, արժանապատիվ արցախցի։ Եվ մենք պահելու ենք այդ արժանապատվությունը՝ չնայած բոլոր դժվարություններին։ Մենք բոլորս միասին գնահատման ժամանակ գծել ենք կարմիր գծերը, որոնք ասել ենք՝ անընդունելի է արցախցիների համար», — ասաց Վարդանյանը՝ նշելով, որ սահմանված կարմիր գծերը վեցն էին, մինչդեռ ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտել է դրանք, — «Երբ քեզ մյուսն ամենավատ բառերով ասում է՝ դու պետք է պատասխան տաս, պատասխանը միակն է՝ պետք է պայքարես։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև ուրիշ դեպքում դու դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարելի է անցնել ոտքերը սրբելով։ Ինձ և բոլորիս համար այդ կարմիր գիծը պետք է հստակ լինի, որովհետև մենք իրավունք չունենք ենթարկվելու, որ մեր անձնագրերը ստուգելու է ուրիշ պետությունը։ Ոչ մեկը չպետք է սահմանափակի մեր ազատ մուտքուելքը Հայաստան»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանն ու դրա հետևանքներին՝ Վարդանյանը նշեց․«149 օր մենք շրջափակման մեջ ենք։ Մենք չունենք գազ, չունենք լույս, դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը։ Մենք ունենք մեծ քանակությամբ խնդիրներ, բայց մենք դիմանում ենք։ Այո՛, ծանր է վիճակը, բայց մենք պետք է լինենք մի մարդ։ Այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է»։

Վարդանյանի խոսքով՝ իրենք չեն ուզում կռվել և պատրաստ են բանակցությունների, սակայն բանակցությունները պետք է լինեն փոխադարձ հարգանքի պարագայում․

«Մենք պարզապես պաշտպանում ենք մեր տունը, մեր քաղաքները, մեր գյուղերն ու գերեզմանները։ Մենք պաշտպանում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվել, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա, մեր հայրենիքում։ Եվ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց բանակցությունները պետք է լինեն երկու կողմին հարգելով։ Բանակցությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք իսկապես կկարողանանք աշխարհին ասել՝ մենք որպես անկախ Արցախ կարող ենք նստել ու խոսել հարևանի հետ»։

Ինչպես ընդգծել է Ռուբեն Վարդանյանը, վերջին տասնամյակների ընթացքում իրենց նպատակի չի փոխվել և իրենք դա բազմիցս շեշտել են։

«Մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ, և այդ նպատակը չի փոխվել, մենք այդ նպատակը նորից ու նորից հաստատել ենք», — նշեց նա։

Անդրադառնալով ստորագրահավաքին՝ Վարդանյանը նշեց՝ ուրախ է, որ մարդիկ միացել են նախաձեռնությանը, քանի որ այն շատ կարևոր է․

«Երիտասարդներն առաջին անգամ ասում են՝ լուծեք հարցերը, չեք կարողանա լուծել՝ մենք ենք լուծելու, ոնց կկարողանանք, այնպես էլ կլուծենք, բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Մենք ենք լուծելու մեր անվտանգության, մեր ազատ հայրենիքի ապագան»։

Իր ելույթի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հերթական անգամ հորդորեց կանգնել Արցախի կողքին ու ապացուցել դա գործուն քայլերով։

«Կոչ եմ անում ամբողջ հայ աշխարհին․ ես վստահ եմ, որ դուք մեր կողքին եք, բայց դուք դա պետք է ցույց տաք», — ասաց նախկին պետնախարարը՝ հորդորելով միանալ ստորագրահավաքին․

«Արցախը միայն արցախցիների համար չէ, դա ամբողջ հայկական աշխարհի համար է»։

Դիմելով ռուս խաղաղապահներին՝ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ադրբեջանցիների ցանկությունը ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելն է, սակայն դա նրանց չի հաջողվելու։

«Վստահ եմ՝ դուք էլ եք դա հասկանում։ Եվ մենք ձեր կողքին ամեն ինչ պետք է անենք, որ դուք կատարեք ձեր պարտականությունները։ Այո՛, գիտեմ՝ դժվար է, բայց դուք պարտավոր եք դա անել, իսկ մենք ձեր կողքին կկանգնենք»- ասաց նա։

Վարդանյանը նաև դիմեց միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով ստիպել Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները և ընդգծելով, որ Ադրբեջանը թքում է միջազգային կառույցների երեսին, չի ենթարկվում որոշումներին ու պայմանագրերին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031