Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակիցները ստորագրությունների պատճենները կհանձնեն դեսպանատներին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակիցները վաղը՝ մայիսի 12-ին, Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճենները հանձնելու են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ինչպես նաև ՀՀ կառավարությանը:

Արցախի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային  դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը և  դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը:

Մայիսի 12-ին՝ ժամը 14.00-ին, նախաձեռնող խմբի աջակիցները կլինեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ժամը 15.00-ին ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ժամը 1530-ին՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան, ժամը 16.00-ին՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և 16.30-ին՝ ՀՀ կառավարության շենքի մոտ և կփոխանցեն ստորագրությունների պատճենները:

«Սա, սակայն, չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք ստորագրահավաքը,  սա պարզապես առաջին փուլի ամփոփումն է:   1994թ.   այս օրը՝ մայիսի 12-ին,  ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, և դրանից 29 տարի անց մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա՝ ցույց տալով, որ արդեն 150 օրից ավելի գտնվում ենք ծանր շրջափակման մեջ  և  պահանջում ենք միջազգային հանրությունից ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի և միջազգային դատարանների որոշումների կատարումը: Մենք շնորհակալ ենք Երևանում գտնվող մեր աջակիցներին, որ Արցախում կազմակերպված օֆլայն ստորագրությունների պատճենները մեր անունից փոխանցում են հասցեատերերին»,– ասում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խմբի անդամ Արշակ  Աբրահամյանը:

Ստորագրահավաքը շարունակվում է նաև օնլայն՝  change.org  հարթակում՝ այս հղումով:

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խումբ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031