Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Եթե գործով անցնող վկան, ում ներգրավել է մեղադրող կողմը, ի լուր աշխարի հայտնում է որ ցուցմունք է տվել նույն գործով մեղադրող կողմի ներգրաված մեկ այլ անձի խնդրանքով, ինչի կապակցությամբ անհարմար է զգում իրեն, դա առնվազն սկանդալ է. Նատալյա Սաղիյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես իրավաբան չեմ, բայց պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե ԴԱՏԱՐԱՆԻ դահլիճում բացահայտվում է, որ գործով անցնող վկան, ում ներգրավել է մեղադրող կողմը, ի լուր աշխարի հայտնում է որ ցուցմունք է տվել նույն գործով մեղադրող կողմի ներգրաված մեկ այլ անձի խնդրանքով, ինչի կապակցությամբ անհարմար է զգում իրեն, դա առնվազն ՍԿԱՆԴԱԼ է:

Այս կապակցությամբ հանրությունը առնվազն կարող է ակնկալել դատավորի կողմից գործողություններ: Ենթադրում եմ, որ գոնե դատախազը պիտի փոխվի և իր նկատմամբ պիտի լուրջ քննություն սկսվի, պարզելու համար, թե ինչպես է այդ սուտ ցուցմունքը հայտնվել գործի մեջ և հասել դատարան:
Հարց է նաև առաջանում այդ շինծու գործի քննության համար պետության փողերի ծախսվելու հանգամանքը: Կրկնում եմ, ես իրավաբան չեմ, բայց ենթադրում եմ, որ քանի որ պարզվեց, որ ըստ էության ոչ մի լուրջ փաստ չկա դիզվառելիքի գործով Սերժ Սարգսյանի դեմ, այսքան տարի գործը ձգձգվել է ուղղակի պետք եկած պահին լրահոսը հնչեղ վերնագրերով լցնելու և հանրությանը զբաղացնելու համար, ինչպես նաև Սերժ Սարգսյանի և իր թիմակիցների վրա ճնշում գործադրելու համար: Սա պետական բյուջեի վատնում է, իմ համեստ կարծիքով:
Բայց իհարկե, գրածս ակտուալ կլիներ, եթե այս երկրում լիներ նորմալ աշխատող իրավապահ և դատական համակարգ: Իսկ մեր իրականությունն այլ է՝ ըստ էության թե իրավապահ և թե դատական համակարգերը սպասարկում են իշխանության պատվերները, ինչը ուղիղ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Ու ասեմ, որ այսպիսի կամայականություն լինելու է յուրաքանչյուրի նկատմամբ, ում Փաշինյանի իշխանությունը որոշի թիրախավորել:
Ծափ տվեք, արա:
May be an image of 6 people, newsroom and text
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031