Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել Ալմա Աթայի հռչակագրին։ Այս մասին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախագահ Շարլ Միշելը։
«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը 29,8 հազ քառ կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89,6 հազ․ քառ կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է նա։















































