Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է նա։
Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փորձել են առևանգել «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներն են։ Վերջիններս հերքել են առևանգելու փորձի մասին տեղեկությունը՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն իր ցանկությամբ է նստել իրենց մեքենան։
Այս դեպքի առթիվ կրտսեր Փաշինյանը դիմել էր ոստիկանությանը։


















































