Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է

Լրահոս

Անհայրենիք ու անգաղափար մի խմբակի հստակ ուղղորդված քաղաքական կուրսը տանում է պետության վախճանի, ու ասեմ՝ մի 95 տոկոսով հասել ա նպատակին. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի դաժան բան ասեմ, քանի որ տեղի ունեցող զարգացումները հանգեցնելու են դրան։
Մենք դադարել ենք գիտակցել թե ինչ է պետություն ու պետականություն ասվածը, թե իրականում ինչ ասել են այդ արժեքները և դրանց գոյության մասին իրական պատկերացումները, ավելին՝ հանրային տիրույթում պետության վերաբերյալ հասկացողության մասին մոտեցումներն ուղղակի զրոյացած են։ Թերևս կարող ենք եզրակացնել, որ պետություն ունենալը մեր համար ճոխություն է, կամ ուղղակի արժանի չենք դրան։
Աշխարհում 500-ից ավելի ազգ կա, բայց միայն 44-45 տոկոսն ունի պետություն, մենք այսօր դեռևս մտնում ենք այդ երանելիների շարքը, սակայն անհայրենիք ու անգաղափար մի խմբակի հստակ ուղղորդված քաղաքկան կուրսը տանում է պետության վախճանի, ու ասեմ՝ մի 95 տոկոսով հասել ա նպատակին։
Սա դնելու է Հայաստանի պետականության կորստի գերեզմանաքարը, ու մենք գնչուներից ոչինչով չենք տարբեվելու՝ դառնալով անհայրենիք։ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենքը» ՀՀ վերջի սկիզբն էր, որում այսօր ապրում ենք, այո, անտարբեր ապրում։ Ստեղծված իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ, ինչպես 1894-1923 թվականներին Ցեղասպանության օրերին չէին հավատում, որ այս կամ այն նահանգում հայերին տեղահանում ու զանգվածաբար բնաջնջում են, այսօր էլ, երբ խոսում է այս կամ այն տարածքը հանձնելու մասին, տեղացիները ատամներով պաշտպանում են ազգադավին։ Ինչ ասեմ՝ բարդ չի, իրականություն ա։
Հմի սրանք կանգնել ասում են, թե «ՀՀ շահերի պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն ա», ստացվում ա, որ Արցախը ՀՀ ու հայկականության հետ ոչ մի կապ չունի, ասենք ուղղակիորեն ասոցացվո՞ւմ է Չիլիի հետ կամ արցախահայության ցեղասպանվելու խնդիրը նրանց ա վերաբերվո՞ւմ, որ անամոթաբար խոսում են 29․800-ի մասին։ Նամուսները կորցրել են ու բացահայտ լկտիաբար ուրանում են 30-ամյա վաստակը։
Հ․գ․ Ժամեր առաջ արսենյան գուգոն խորհրդարանում ասում ա՝ թե «երբեմն ՀՀ ազգային շահերի պաշտպանությունը չի համընկնում ՀՀ ազգային շահերի ալգորիթմին», մեկնաբանեք ինքներդ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031