Skip to main content

ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Լրահոս

Շոյգուն ուշագրավ հայտարարություն է արել

Ռուս զինվորականները չափազանց կոշտ կպատասխանեն ուկրաինական հետագա դիվերսիաների դեպքում, ինչպիսին է Բելգորոդի շրջանի վրա հարձակումը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ոչնչացվել է ավելի քան 70 ուկրաինացի ահաբեկիչ, ինչպես նաև մեքենաներ և զրահամեքենաներ: Մենք կշարունակենք օպերատիվ և խիստ կոշտ արձագանքել ուկրաինացի զինյալների նման գործողություններին», — ընդգծել է նա պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ։

Շոյգուն մանրամասնել է, որ Արևմտյան ռազմական օկրուգի պետական սահմանի ավիացիայի, հրետանու և քողարկման ստորաբաժանումների համատեղ գործողությունների շնորհիվ դիվերսանտներին արգելափակել և ջախջախել են, իսկ նրանց մնացորդները հետ են շպրտվել Ուկրաինայի տարածք, որտեղ նրանք գնդակոծվել են մինչև ամբողջական վերացումը։

Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը մայիսի 22-ին ներխուժել է Բելգորոդի մարզի տարածք, որտեղ հայտարարվել է հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ։ Հաջորդ օրը ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ դիվերսանտներն արգելափակվել են և ջախջախվել։

ՌԴ  Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել վեց հոդվածով, այդ թվում՝ ահաբեկչության։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը այս հարձակման համար մեղադրել է Կիևին և նրա հովանավորներին արտասահմանում՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային և այլոց:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031