Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Փաշինյանը հուսով է, որ Թուրքիայի ընտրություններից հետո ՀՀ-ն կկարողանա կարգավորել հարաբերությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններից հետո Հայաստանը կկարողանա կարգավորել հարաբերությունները:

«Հույս ունենք, որ կկարողանանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն շարունակել, սա մեր օրակարգի կարևորագույն հարցերից է», — ԱԺ-ում ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե պետք է հասկանալ՝ համաշխարհային առումով ապրում ենք ոչ սովորական ժամանակներում. ամենակարևոր  պրոբլեմն անորոշությունն է:

Ըստ վարչապետի՝ աշխարհում կամ քիչ կան կամ չկան երկրներ, ովքեր անորոշության զգացումով չեն ապրում:

«Անորոշությունն այսօր միջազգային քաղաքականության թիվ 1 ձևակերպիչն է ու բնորոշումը, որովհետև, եթե դուք նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրների առաջնորդներին կամ վերնախավերին հարցնեք՝ ինչպիսի՞ն է լինելու աշխարհը մեկ, երկու կամ հինգ ամիս հետո, նրանցից կլսեք անորոշ պատասխաններ, համենայնդեպս, ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ հարցը տալու առիթներ ունեցել եմ մեր գործընկերներին ու համոզվել եմ այս թեզի ճշմարտացիության մեջ: Ցավոք, աշխարհը շատ արագ տեմպերով փոփոխվում է ու աշխարհի փոփոխությունը սկսվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից: Մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը չենք կարող ու չպետք է դիտարկենք համաշխարհային գործընթացների կոնտեքստից կտրված, սա չափազանց կարևոր է խորքային պրոցեսները հասկանալու համար», — հայտարարեց վարչապետը:

Նա ընդգծեց՝ սպառնալիքները տեսանելի են ու Հայաստանի մեծագույն խնդիրն է կառավարել այդ սպառնալիքները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031