Skip to main content

Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Սուրեն Պապիկյանը նոր հայտարարություն է արել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ։ Նախագծերի փաթեթն այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից դիմումի ներկայացման, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս։ Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը այն հաշվարկով, , որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զիվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը», — ասաց Պապիկյանը։

Ինչպես նշեց ՊՆ ղեկավարը, մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում կանայք ենթակա են լինելու այդ օրվան հաջորդող զորակաչին (ամառային կամ ձմեռային զորակոչերին), իսկ այդ ժամկետներից հետո ներկայացված դիմումներով՝ դիմումի տրման օրվան հաջորդող զորակոչին հաջորդող զորակոչի ժամանակ։

Նա նաև հավելեց, որ մինչև զորակոչի օրը դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչները հնարավորություն ունեն գրավոր դիմումի համաձայն հրաժարվել ծառայությունից։ Բացի այդ, զինվորական հաշվառումը դադարեցվում է նաև առողջական վիճակից կամ օրենքով սահմանված ընտանեկան պատճառներից ելնելով զորակոչին ոչ ենթակա լինելու պարագայում։

Փաթեթը սահմանում է վեցամսյա պարդադիր զինծառայություն, որը կազմակերպվելու է բացառապես ուսումնական զորամասերում, և որի ավարտից հետո քաղաքացիները կստանան 1 մլն դրամ պատվովճար։ Վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը կսահմանվի ըստ փաստացի ծառայած ամիսների։

«Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել հինգ տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության», — հավելեց Սուրեն Պապիկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031