Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել. Փաստաբան․ Aravot.am

«Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանին կալանավորեցին միայն ու միայն հանրային հրապարակումների պատճառով, իսկ միջադեպի պահին նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Aravot.am-ի հետ զրուցում ասել է Ղայթմազյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը: Լրատվամիջոցի հարցին՝ սթափության վիճակը ստուգելու զննություն անցե՞լ է Ղայթմազյանը, պաշտպանն ասել է՝ ոչ, պարզապես նա պնդում է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: «Ինքը չի ասել, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել»,- ասել է պաշտպանը:

Aravot.am-ի հարցին՝ ինչն էր Ղայթմազյանին հունից հանել, որ սկսեց ծեծել անչափահաս աշխատակցին, պաշտպանը պատասխանեց. «Ամեն դեպքում այն չէ, ինչ թերթերով հրապարակվում է: Եթե ողջամտորեն մեկը նայում, կարդում է , չի կարող, չէ՞, նման բան լինել, որ մարդը հյուրանոցի համարի գումար ուզի, ու ինչ-որ մեկը բռնի ծեծի, առնվազն պետք է նորմալ չլինի, հոգեկան խնդիրներ ունենա: Ի՞նչ է նշանակում մարդը հյուրանոցի գումար է ուզել, բռնես, ծեծես նրան: Ճիշտ է այդպես է տարածվում, բայց եթե մարդը նստի ողջամտորեն կարդա, կհասկանա՝ նման բան չի կարող լինել ուղղակի, անհնար է: Ադեկվատ մարդը ո՞նց կարող է նման բան անել: Այնտեղ այլ պատճառներ կան, որոնց մասին չեմ կարող ասել, որովհետեւ չունեմ իր թույլտվությունը: Որոշակի անձնական հարցեր են եղել, որից էլ որ առաջացել են այդ հարցերը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև