Skip to main content

Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Լրահոս

ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել հիվանդ անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան․արագածավանցիները ճանապարհ են փակել

Արդեն 2 ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Արագածավան գյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Այս ծայրահեղ քայլին ենք դիմում, քանի որ ողջ գյուղի համբերության բաժակն արդեն լցվել է: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ քեն պահի առողջական խնդիրներ ունեցող անչափահասի նկատմամբ, իսկ այսօր էլ նրա աչքերին գազ փչի ու մահակով մի քանի անգամ գլխին հարվածի ու կատարողը ոչ ավել, ոչ պակաս գյուղի ժողովրդի համար «կույր աղիք» համարվող պաշտոնյան: Չենք բացելու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև ո՛չ միայն իրավական գնահատական չտրվի, այլ նաև այդ պաշտոնյա կոչեցյալը, ով Արագածավանի կոմունալի պետն է, քրեական պատասխանատվության ենթարկվի: Հենց դրա նմաններն են, որ վարկաբեկում են պետական ապարատը:

Հիմա ինչ-որ ոստիկաններ եկել են գյուղ, փոխանակ այդ ճիվաղին գտնեն, եկել մեզ համոզում են թե ճանապարհը բացեք: Ճանապարհը չէինք փակի, եթե ժամանակին իրավական գնահատական տրվեր այդ պաշտոնյայի արված քայլերին: Այնքան չտվեցին, որ արդեն իր համար ասես «ծովը դարձել է ծնկներից: Ողջ գյուղը շոկի մեջ է, թե ինչպես կարելի է երեխային, ով նաև առողջական լուրջ խնդիրներ ունի և այդ պայմաններում իրեն ՔՊ-ական համարող կումունալի ինչ-որ պետ Սուրեն Թորոսյան կոչեցյալը բռնություն կիրառի նրա նկատմամբ: Հետաքրքիր է, որ էդպես «պլոճիկով» տղա է, գնա առաջնագիծ, ոչ թե մի ամբողջ խաղաղ գյուղի բնակչության դիվադադար արա: Ուզում ենք հավատանք, որ ոստիկանությունն ու մյուս պատասխանատու կառույցները հետևողական կլինեն և նրան իր կատարած անմարդկային արարքի համար պատասխանատվության կենթարկեն: Հակառակ դեպքում մեր ակցիաները շարունակելու ենք Հանրապետության հրապարակում՝ Կառավարության դիմաց»:

Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս այն արդյունք չի տալիս, քանի որ ինչպես նշեցինք սկզբում՝ գյուղացիներն ասում են՝ «մեր համբերությոն բաժակը լցվել է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև