Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Նիկոլը և իր թիմակիցները չեն սահմանափակվում հայրենավաճառությամբ, չեն սահմանափակվում հայրենիքը հանձնելով

Նիկոլը և իր թիմակիցները չեն սահմանափակվում հայրենավաճառությամբ, չեն սահմանափակվում հայրենիքը հանձնելով: Փաստորեն նրանց ապագայի տեսլականում կա` Հայաստանն առանց հայերի, քանի որ նրանք ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան ապրել Հայաստանում:
Բացի խայտառակ թանկացումներից, բնամթերքի և ընդհանուր նվազագույն զամբյուղի գների թռիչքաձև աճից, նրանք օր ու արև չեն տալիս միջին և մանր ձեռնարկությունների ներկայացուցիչներին, անընդհատ հարկային «տեռորի» են ենթարկում քաղաքացիներին` թույլ չտալով հանապազօրյա հացի գումար վաստակել հայրենի հողում:
Այսօր հիմնական թիրախում հայտնվել են` գեղեցկության սրահները, սրճարանները, լոգիստիկ ընկերությունները:
Վերոնշյալների նկատմամբ իրականացվում են անհիմն հետապնդումներ ու հարկային «տեռոր», որի արդյունքում քաղաքացիներին տուգանքի առարկա դարձրած նիկոլական ռեժիմը շաբաթը մի քանի անգամ մարդկանց տուգանում է 200-250 հազար դրամի չափով:
Իշխանական շրջանակների ներգրավվածության արդյունքում այսօր փակվել է հնարավորությունը լոգիստիկ գրասենյակների գործունեության, որի միջոցով հայ երիտասարդները կարողանում էին գումար վաստակել: Նիկոլական որոշ օլիգարխների շրջանակներ հասկանալով, որ երիտասարդությունը լոգիստիկ գրասենյակների շնորհիվ գումարներ է կարողանում վաստակել, մուտք գործեցին այդ շուկա և մենաշնորհ սարքելու փորձերի արդյունքում ոչնչացրեցին ընդհանուր շուկան: Այն երիտասարդները, ովքեր լոգիստիկ գործունեությամբ կարողանում էին գումարներ վաստակել ու դա անում էին Հայաստանում` չցանկանալով արտագաղթել, նրանց մոտ այսօր անելանելի վիճակ է. լոգիստիկ գրասենյակները փակվում են, քանի որ կան լուրջ խնդիրներ և այդ խնդիրները իշխանական շրջանակներն են ստեղծել:
Պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատը ամեն ինչ անում են ոչ միայն, որ Հայաստանի Հանրապետության սահմանները ավելի սեղմվեն, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ոչնչանա, այլ նաև անում են ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետությունում ապրել չլինի: Այսինքն շարքային քաղաքացու համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում շարքային քաղաքացին պետք է ստիպված լինի լքել Հայաստանը, պետք է ստիպված լինի արտագաղթել, որովհետև երիտասարդության համար Հայաստանը սկսում է այլևս չհամարվել ապագա ունեցող միջավայր` բիզնեսով զբաղվելու և ընդհանրապես աշխատելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև