Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Հայաստանը պետք է ուղղակի թղթի վրա ամրագրի այն, ինչն արդեն պաշտոնապես հայտարարել է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Հայաստանը պետք է ուղղակի քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա ամրագրի այն, ինչն արդեն պաշտոնապես հայտարարել է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» (չակերտները՝ Tert.am). այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Պակիստանի վարչապետին տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ բանակցությունների մասին:

«Եվ կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրման հեռանկարներ կան», — ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս:

«Եթե չեմ շփոթում, մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամողջականության և Լեռնային Ղարաբաղի (Ադրբեջանի կազմում-Tert.am) ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»,-ասել էր Բորելը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև