Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Արտակարգ դեպք. Ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում

Երեկ՝ հունիսի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։20-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, և հայտնել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենայով պարեկների կողմից «որովայնի ձախ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, իրավապահները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Ի․-ն է։

Նա հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկից, որտեղ նրան անօգնական և անգիտակից վիճակում հայտնաբերել են պարեկները։

Արտյոմ Ի․-ն հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 19-ամյա Մելիք Ա․-ի հետ, որից հետո վերջինիս ընկերները իրենց ընկերոջ խնդիրը հարթելու նպատակով պայմանավորվել և հանդիպել են Արտյոմ Ի․-ին, որի հետ է եղել նրա ընկեր 20-ամյա Գառնիկ Հ․-ն։

Սակայն խոսակցությունը վերածվել է վիճաբանության, վիճաբանությունը՝ ծեծկռտուքի, ծեծկռտուքն էլ՝ դանակահարության, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ վիճաբանողներից մեկը դանակահարել է Արտյոմ Ի․-ին։

Պարեկները կարճ ժամանակում Հանրապետության հրապարակում հայտնաբերել են Գառնիկ Հ․-ին։ Իսկ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, Երևանում հայտնաբերել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմեն Կ․-ին, Կարեն Մ․-ին, Գևորգ Ռ․-ին, Նարեկ Խ․-ին, Տիգրան Բ․-ին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031