Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Նիկոլ Փաշինյանի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելն է․ Վազգեն Մանուկյան

«Անկախ»-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

Պարոն Մանուկյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց՝ հարուցված քրեական գործում «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում։

Ոչ մի լուրջ փաստարկ չբերվեց, թե ինչու խափանման միջոցը փոխեցին կալանքի։ Դա Նիկոլ Փաշինյանի սովորական խաղերից է։ Բնականաբար, ակտիվ քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործունեությունն իրենց գրգռում է, բայց ես կարծում եմ՝ բուն արմատն այդտեղ չէ, արմատը հասարակության ուշադրությունը Հայաստանում ստեղծված իրավիճակից պերմանենտ շեղելու մեջ է։

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց մի բան, որը հայ ժողովրդի համար պետք է ցնցող լիներ. զինանշանի քննարկման առիթն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր պնդում արեց՝ որ Արարատ լեռն ու Նոյյան տապանը հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն։

Սովորական ճանապարհ է․ սկզբում՝ կարծիք, հետո՝ պնդում, վերջում՝ որոշում և իրագործում։

Անգլիացիներն ասում են, որ իրենց ուժը միջուկային զենքն է և իրենց պատմությունը։ Հայ ժողովրդի ուժի աղբյուրը նույնպես իր հազարամյակների հարուստ պատմությունն է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելն է։

Երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցան դեպքեր, որոնց հետևանքով այժմ ադրբեջանցիների կողմից ամբողջովին արգելափակված է միջանցքով տեղաշարժը։

Այս խնդիրներից և սպասվող ծանր իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Նիկոլ Փաշինյանը, իր գործելաոճի համաձայն, կրկին ակտիվացնելու է ներքաղաքական ինտրիգները, ձերբակալությունները և այլն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031