Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Քանի դեռ ընդդիմադիր դաշտը ինքն իրեն չի բյուրեղացրել` նիկոլիզմը հնարավորություն է ունենալու քայքայել պետությունը

Տարբեր անհատներ, սոցիալական տիրույթներում պարբերաբար գրում են «…քանի դեռ ընդդիմադիր դաշտում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են` Նիկոլը անընդհատ իշխանության է լինելու»: Այս իշխանահաճո թեզը շրջանառողները հիմնականում նրանք են, ովքեր հանդես են գալիս իբրև հականիկոլականներ:
Այ ձեր ցավը տանեմ, բա ուր ե՞ք, ինչո՞վ եք զբաղված, ինչու՞ չեք մեյդան գալիս ու ազնիվ նախաձեռնություններ անում: Ու՞ր են ձեր լուծումները, առաջարկները, գաղափարները…
2-րդ և 3-րդ նախագահները ձեզ երբևէ չեն խոչնդոտել ու չեն փորձել սահմանափակել որևէ մեկիդ ակտիվությունը: Եթե կուզեք իմանալ, կարծում եմ նույնիսկ ողջունելի կհամարեն ձեզանից յուրաքանչյուրի ընդդիմադիր գործունեությունը:
Ձեզ տեսնեմ տիկնայք և պարոնայք. ընդդիմությունը պառակտելու, անմիտ քննադատելու և նիկոլահաճո մտքեր տարածելու փոխարեն մտածեք, որ ծանր ժամանակներ են պետության և հայ ժողովրդի համար, և յուրաքանչյուրի ներդրած լուման կարևոր է:
Եթե կուզեք իմանալ, հասարակության մեծ մասը, ենթադրվում է, որ ուրախ կլինի նոր դեմքեր տեսնել: Այնպես, որ մի վատնեք ձեր ժամանակը, և եթե քաղաքականությամբ եք ցանկանում զբաղվել` զբաղվեք: Առանց այդ էլ նիկոլիզմի պետականաքանդ գործունեության և քաղաքական բռնաճնշումների պարագայում` հատկապես ծանր է ընդդիմության բեռը:
Հ.Գ.
այս գրառման միակ իմաստն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը ինքն իրեն չի բյուրեղացրել` նիկոլիզմը հնարավորություն է ունենալու քայքայել պետությունը: Չի´ կարելի մի ձեռքով ակնկալել «…ի՞նչ են մտածում նախկին նախագահները, ինչու՞ չեն հանդես գալիս նոր նախաձեռնությամբ», իսկ մյուս ձեռքով` փորձել ընդդիմության նկատմամբ հանրային անվստահություն տարածել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031