Skip to main content

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

Լրահոս

«Հրապարակ». Լիսկայի որդին կրակել է իրեն Տիկո ասելու համար. մանրամասներ միջադեպից

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները չէին հայտնաբերել Սյունիքի նախկին մարզպետ, տխրահռչակ Լիսկայի՝ Սուրեն Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ որդուն՝ Տիգրանին։ Նախօրեին նրա մասնակցությամբ Գորիսում միանգամից 3 միջադեպ էր եղել։ Տ․ Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին՝ «Չափաղացի Արմենին», տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար:

Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ Գորիսում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, հանցագործին եւ հանցագործության գործիքը «հայտնաբերման փուլում են»։

Մինչդեռ տեղի ոստիկանության մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպից հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենայով գնացել է Գորիսի ոստիկանություն, ամենավերջին հայհոյանքներն է տեղացել՝ սպառնալով, որ եթե գործ հարուցեն, վատ է լինելու, ապա հեռացել է: Ոստիկանները փորձել են հետեւից գնալ, բայց չեն կարողացել բռնել։

Գորիսում ասում են, որ Լիսկայի թիմը հիմա էլ աշխատում է Փաշինյանի համար, արդյունքում Սուրիկ Խաչատրյանի որդին շարունակում է ծեծել, կրակել ու անպատիժ մնալ, ինչպես նախկինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև