Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ի՞նչ է կատարվում իրականում․ Վահե Հովհաննիսյան

Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, մանկական կեր չի մտնում, հիվանդները չեն բուժվում. ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ։ 21-րդ դարում առաջացել է նոր «Լենինգրադի բլոկադա», ու մենք ոչինչ չենք անում։

Ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությունները չեն պահանջում ԱԺ հրատապ նիստ։

Ինչո՞ւ կոչ չեն անում հասարակությանը՝ ճնշում գործադրել իշխող ուժի վրա, որպեսզի կայանա նիստը։ Ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն չի դիմում աշխարհի խորհրդարաններին։ Ինչո՞ւ չի կազմակերպվում  միջազգային ճնշում Արդբեջանի վրա։ Հատուկ շեշտում եմ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ, ինքնահոսով ոչինչ չի ստացվի։

Ինչո՞ւ Հայաստանը չի ինտենսիվացնում հարցադրումը ՌԴ-ին։ Բոլոր խողովակներով, այդ թվում՝ ընդդիմադիր։ Եվ ռուսները պետք է գիտակցեն, որ Արցախը զոհաբերելուց հետո Հայաստանում այլևս անհնար է լինելու ակնկալել որևէ ռուսամետ դիրքորոշում կամ լոյալ հանրային տրամադրություն։ Ողջ իրավիճակը գիտակցելով հանդերձ, չի´ կարելի հանուն Նիկոլի դեմ պայքարի դառնալ կույր ռուսահպատակ։ Նույն լենինգրադյան բլոկադայի զուգահեռներն ակտիվացնելով՝ կարելի էր ռուսահայ էլիտայի միջոցով՝ ճնշման խողովակներ բանեցնել ռուսական էլիտաների և  իշխանությունների վրա։

Ինչո՞ւ չենք արձանագրում, որ ոչ իշխանական համակարգերը այլևս չունեն լիդերներ, ինչու՞ չենք գնում նոր լիդերության ձևավորմանը, որը ոտքի կհանի հայ հասարակությանը և ռեստորաններից կհանի մարդկանց՝ ի պաշտպանություն սովի ու ոչնչացման վտանգի մեջ հայտնված 120 հազար հայության։

Ինչո՞ւ Արցախից որևէ գրագետ գործողության ծրագիր կամ ուղերձ չի ներկայացվում, և ամեն ինչ սահմանափակվում է «լայվերի» ժանրով։ Ես ինքս Արցախի ապաշրջափակման թեմայով գործողությունների համալիր ծրագիր եմ ուղարկել Արցախի այն ժամանակվա պետնախարարին, էլի բազմաթիվ մարդիկ ունեն լուրջ քայլերի գաղափարներ, որոնց ընդամենը պետք է լսել ու օգնել, որ իրականացվեն։

Ստեղծվում է թյուր տպավորություն, թե «ինչ-որ մեկը» «ինչ-որ բան» գիտի՝ իշխանության մեջ, ընդդիմության, Արցախում, սփյուռքում, Մոսկվայում, Վաշինգտոնում  և այլն։ Վերջում կարող է պարզվել, որ ոչ ոք էլ ոչինչ «չգիտեր» ու պրոցեսը հանձնված էր ինքնահոսի։ Ինչո՞ւ ոչինչ չի արվում։ Ի՞նչ է կատարվում իրականում։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031