Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

ԳՇ-ից Փաշինյանին ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել. Տիրան Խաչատրյան

Զինված ուժերի Գլխավոր շտաբը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չէր կարող մտացածին բաներ զեկուցել, սակայն զեկուցման ժամանակ ես չեմ եղել ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ Օնիկ Գասպարյանի կողքին, 24news․am-ին ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի արդյունքների վերաբերյալ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։

Փաշինյանի խոսքով՝ ինքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից է իմացել, որ ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ փակել ճանապարհը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չի հաստատել այդ տեղեկատվությունը։

«Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, իսկ ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ», — նշել էր Փաշինյանը։

Հարցին՝ արդյոք անճշտություններ եղե՞լ են Գլխավոր շտաբի և Պաշտպանության բանակի միջև, ինչպե՞ս է ստացվում, որ Արայիկ Հարությունյանն այլ տեղեկություն է հաղորդել, Գլխավոր շտաբը՝ այլ, Տիրան Խաչատրյանը պատասխանել է.

— Նորից եմ ասում, ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողքն եմ կանգնած եղել զեկույցը ընդունելուց, ոչ էլ զեկուցողի կողքին եմ կանգնած եղել զեկուցելուց:

— Այսինքն՝ կասկածի տա՞կ եք դնում Օնիկ Գասպարյանի զեկույցը։

-Ոչ, թող որևէ մեկի մտքով չանցնի, որ ԳՇ-ից մտացածին բան կարող են զեկուցել, մանրամասներ չգիտեմ՝ ինչ է զեկուցվել, բայց ԳՇ-ից ոչ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել: Իսկ Փաշինյանի արած հայտարարություններին Օնիկ Գասպարյանը կարող է պատասխանել․ ինքը գնում է 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստերին, այնտեղ այդ հարցերը հավանաբար իրեն կտրվեն, ինքն էլ կպատասխանի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031