Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու

Լրահոս

Մորս մահվան օրը ինձ մեր են քրֆել․ Քարամյանը գործարք է առաջարկե՞լ խոշտանգված քաղաքացուն․ ՔԿ-ի արձագանքը

Երեկ Irakanum.am–ը հրապարակել էր, որ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ Երևան քաղաքի քննչական վարչությունում բռնություն է կիրառվել, և դա անձամբ իրականացրել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը։ Քաղաքացին պատմել էր, որ եռման ջուր են լցրել վրել, էլեկտրաշոք կիրառել, հայհոյել։ Առավոտյան արդեն Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ իրեն «գործարք» են առաջարկել, որպեսզի չշարունակի բարձրացնել տեղի ունեցածը։ «Ի շարունակություն նախորդ տեսանյութի, իրավիճակի մեջ փոփոխություն կա։ «Ծիտիկները» ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քարամյանն ու Ազատ Գևորգյանը զղջացել են, որ քեզ խոշտանգել են, իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որեւէ քրեական հեդապնում չի լինի, միայն ինձ խնդրում են շարունակությոն չտալ ինֆորմացիան, լրահոսում  որեւէ բան չասել, նրանք զղջացել են և ասում են Տիգրան խնդրում ենք քեզ այսքանով սահմանափակվել։ Սա հնարավոր չէ անել մի պատճառով, ինձ գետնն քցած խոշտանգել են, մորս մահվան օրը ինձ մեր են քրֆել։ Ասել եմ, ինձ մեր մի քրֆեք, մայրս մահացած է։ Ասում եմ երեխա ունեմ, ինձ մի սպանեք, ասում են չախկալ երեխեն, բերելու ենք աչքիդ դեմն ու․․․ իրենք չեն պատկերացնում թե ինչ են արել այդ հայհոյանքով ինձ։ Գործարք բացառվում է»,– հայտարարեց Տիգրան Առաքելյանը։

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով տեսանյութում հնչած հայատարարություններին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց․ «Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները»։

Irakanum.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031