Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Արտակարգ դեպք. ավտովթարից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել, կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին, և հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նրան ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Իգոր Բ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Վահրամ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 18 հասցեի դիմաց կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն Ա.-ին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վահրամ Մ.-ի և Սուրեն Ա․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որին միացել են նաև Իգոր Բ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Կյուրեղ Գ․-ն, 41-ամյա Հայկ Խ․-ն և 34-ամյա Ռաֆիկ Ա․-ն։

Վերջինս եղել է իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, ինչպես նաև Վահրամ Մ.-ի որդին՝ 22-ամյա Սամվել Մ.-ն։

Վերջիններիս միջև սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Վահրամ Մ․-ն իր մոտ եղած պտուտակահանով անկանոն շարժումներ կատարելու ընթացքում հարվածել է Իգոր Բ․-ին, պատճառելով մարմնական վնասվածք։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031