Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Բռնցքամարտի ձեռնոցներ՝ ոստիկանության կենտրոնական բաժնի պետին․ փաստաբանները հերթական ակցիան են արել

Փաստաբանները, որոնք այսօր գործադուլ են հայտարարել, երթով շարժվում են դեպի Հայաստանի ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ օրեր առաջ բռնության էր ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։

Նրանք հայտարարեցին, որ նման քայլի են գնում, որպեսզի միջազգային կառույցների և իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրեն փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի վրա։

Նրանք երթի են դուրս եկել պաստառներով, որոնց վրա գրված է՝ «Ո՛չ բռնությանը», «Բռնարարը ոստիկան չէ»։

Մինչ ոստիկանական բաժանմունք հասնելը Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, խոսելով վերջերս ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանի մասին, ընդգծեց, որ նախաձեռնված վարույթը բավարար չէ։

Փաստաբանները ոստիկանության շենքի մոտ դատարկաձեռն չէին գնացել․ հատուկ նվեր էին պատրաստել։ Նրանք Երևանի ոստիկանության կենտրոնական բաժնի պետին բռնցքամարտի ձեռնոցներ նվիրեցին՝ հուսալով, որ ծեծի մասին այլևս չեն լսի, և իրենց պահանջը կկատարվի՝ բռնություն կիրառած ոստիկանները կազատվեն աշխատանքից:

Հավելենք, որ փաստաբաններն այսօր մեկօրյա գործադուլ են հայտարարել՝ փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների դեպքերի վերաբերյալ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը, ինչից հետո փաստաբանները որոշել են նման քայլի դիմել։

Նկատենք, որ փաստաբաններն արդեն մի քանի նման ակցիաներ են անցկացրել։ Նրանք գլխավոր դատախազին հեռուստացույց էին նվիրել՝ բռնության դեպքերի մասին իրազեկելու նպատակով, իսկ օրերս դարձյալ ՆԳՆ շենքի մոտ էին գնացել, որի ընթացքում փաստաբաններից մեկը եկել էր զրահաբաճկոնով ու սաղավարտով։ Նրանք նաև իրենց պահանջագիրն են ներկայացրել ՆԳՆ-ին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև