Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Տեսանյութ. Թռիչք սարերով, հարսանիք, ճամփորդություն 17-18-րդ դար. «Սարերում» փառատոն Սյունիքում

Հունիսի 24-25-ը «Տաթևեր» ճոպանուղու Հալիձոր և Տաթև կայաններում, Տաթևի վանքում և Հին Հալիձորում լքված գյուղում տեղի ունեցավ Սյունիքի պատմության և լեգենդների յուրօրինակ «Սարերում»  իմերսիվ  փառատոնը։ Փառատոնի շրջանակներում ներկայացված են  ռազմավարական չորս զբոսաշրջային ուղղությունները՝ մշակութային, արկածային, գաստրո և բնություն։

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․

«Երբ 13 տարի առաջ Ռուբեն Վարդանյանը, նրա  ընկերները եւ համախոհները որոշեցին, որ պետք է կառուցել «ՏաԹեւեր» ճոպանուղին, հիմք դրվեց նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրին, որով կարելի է ասել, դրվեց Տաթեւի նոր պատմության հիմքը։ Ուղիղ 13 տարի հետո մենք այստեղ ենք ու ներկա ենք «Սարերում» խորագիրը կրող փառատոնին։ Խորագիրը շատ կարեւոր է, մանավանդ այս տարիներին, քանի որ Սյունիքը, հատկապես այս ժամանակահատվածում մեր երկրի կարեւորագույն մարզերից մեկն է։ Մենք փորձել ենք ստանալ հին պատմության եւ ժամանակակից մթնոլորտի մի համաձուլում։ Փառատոնում անցկացվում են իմերսիվ բեմադրություններ, որոնք առաջին անգամ ենք տարածաշրջանում տեսնում։ Այսինքն, հյուրերը ոչ միայն դիտում են դրանք, այլեւ մասնակցում են բեմադրություններին, որտեղ վերածնվում են Տաթեւում տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները եւ կարեւոր անձինք, մասնավորապես, Ստեփանոս Օրբելյանը, Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը՝ այն ամենակարեւոր կերպարները, որոնցով Սյունիքը ապրեց, վերածնվեց»։

Սամվել Ալեքսանյանն ընդգծեց, որ «ՏաԹեւեր» ճոպանուղու գործարկումից հետո Տաթեւ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան 5 հազարից դարձել է ավելի քան 150 հազար։

Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար  Մարատ Գերասիմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  13 տարի առաջ Տաթեւի ճոպանուղու ստեղծումը տարածաշրջանում արթնացրել է  90 տոկոսից ավելի աշխուժություն զբոսաշրջային ոլորտի, ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։

«Միանշանակ է, որ ճոպանուղու այստեղ հայտնվելը խթան է հանդիսացել, որ պետությունը, միջազգային կամ տեղական կազմակերպությունները իրենց ներդրումներն ունենան տարածաշրջանում։ Որոշ կազմակերպություններ արդեն իսկ սոցիալական բնույթի ենթակառուցվածքներն են պարտավորվել կազմակերպել։ Նույն Ռուբեն Վարդանյանի անձի, միջազգային հարթակներում,  նրա ունեցած վստահության շնորհիվ մեր տարածաշրջանը, կարելի է ասել, լրացուցիչ շունչ ստացել։ Իհարկե, շատ խնդիրներ դեռեւս սպասում են իրենց լուծմանը, սակայն միանշանակ է, որ մեկ տասնամյակում այսպիսի Հայաստանի մասշտաբով շատ քիչ տարածաշրջաններում է այսպիսի աշխուժացում արձանագրվել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև