Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ի՞նչն է Պրիգոժինին դրդել դադարեցրել առաջախացումը դեպի Մոսկվա. The Telegraph

Ռուսական հետախուզական ծառայությունները սպառնացել են վնասել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության առաջնորդների ընտանիքներին այն ընթացքում, երբ ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը շարժվում էր դեպի Մոսկվա և դեռ չէր չեղարկել իր առաջխաղացումը: Ինչպես գրում է The Telegraph-ը, այս են վկայում Մեծ Բրիտանիայի անվտանգության աղբյուրները:

Ընդ որում, ըստ տվյալների՝ «Վագներ»-ն ունեցել է ընդամենը 8000 մարտիկ, այլ ոչ թե հայտարարված 25.000-ը, ինչը նշանակում է, որ այն հավանական պարտություն կկրեր Ռուսաստանի մայրաքաղաքը գրավելու ցանկացած փորձի ժամանակ:

Վերլուծությունն անդրադառնում է առեղծվածին առ այն, թե ինչու է Պրիգոժինը դադարեցրել իր ապստամբական երթը դեպի Մոսկվա, երբ մայրաքաղաք հասնելուն ընդամենը մի քանի ժամ էր մնացել: Առայժմ մնում են ենթադրություններ այն մասին, թե ինչ պաշտոնական գործարք է կնքվել կողմերի միջև, եթե, իհարկե, նման բան եղել է:

The Telegraph-ի հոդվածում նշվում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ կփորձի «Վագներ»-ի մարտիկներին ձուլել ռուս զինվորականների մեջ:

Կրեմլը շաբաթ հայտարարել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս՝ դավաճանության մեղադրանքով ներում ստանալու դիմաց։ Պրիգոժինի կողմից Կրեմլից առաջարկի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել: Անհասկանալի է նաև՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կշարունակի պաշտոնավարե՞լ, թե՞ պաշտոնանկ արվի, ինչպես պահանջում էր Պրիգոժինը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031