Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Մեր քաղաքական խնդիրը Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում Կառավարության, գործող քաղաքական ուժի խնդիրն է երկրում սահմանել արդարադատության նոր ստանդարտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

«ՀՀ-ում և Հայաստանի հանրության ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալականից՝ ավարտած քաղաքականով: Եվ իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը, թերևս, արդարադատությունն է»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ որպես քաղաքական իշխանություն՝ իրենք այս ուղերձն ամեն օր իրենց հետ ունեն՝ սկսած սոցիալականից մինչև արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:

Նա նշեց նաև, որ այս տարիներին  աշխատավարձի էական բարձրացումներ են արել արդարադատության ոլորտում: Նաև, դատախազության համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել: Բարձրացումներ եղել են դատական համակարգում, քննչական համակարգում: Վարչապետը հասկանալի համարեց, որ այդ մոտեցումները միշտ չէ, որ ընդունվում են բարյացակամորեն:

«Բայց ամեն անգամ ես, աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջնահերթ ոչ թե հանուն դատախազների,դատավորների, քննիչների, այլ, առաջին հերթին, հանուն քաղաքացիների, քանի որ այդ միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության, արդարադատության որակը: Եվ այս առումով մեր քաղաքական խնդիրն է Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելը: Եվ ես հավատում եմ, որ այդ նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է: Դա հեշտ ճանապարհ չէ, բայց հետևողականորեն գնում ենք դրանով»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում երկար քննարկումների, բանավեճերի արդյունքում ի վերջո դատախազության համակարգում ստեղծվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը: Եվ այդ մեխանիզմը սկսել է գործել: Փաշինյանը նշեց՝ արդյունքները դեռ առջևում են, սակայն նաև միջազգային գործընկերների աջակցությամբ կկարողանան այս ոլորտում ՀՀ քաղաքացիների ակնկալիքներն օրենքի գերակայության պայմաններում ապահովել:

«Այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ, օրինակ, ամենատարբեր առիթներով հարուցված քրեական գործերով քաղաքացիները, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներն, արդարանում են, նաև՝ դատապարտվում են: Եվ սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի հաստատումն է: Կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք գնում էր դատարան, ըստ էության՝ 99.9 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է: Բայց մյուս կողմից մենք ակնկալում ենք, և դատախազության մոտեցումն էլ այն է, որ մենք ամեն գործի վերաբերվենք այն տրամաբանությամբ, որ մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դատախազն և դատախազական համակարգի նկատմամբ Կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ: Վարչապետն ընդգծեց, որ երկրում շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված: Կառավարությունը հավատում է, որ արդարության, արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերն ու ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, քանի որ տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն  ու հավասար իրավական դաշտի առկայությունն է:

Վարչապետն ընդգծեց, որ Դատախազության 150-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, ինչը շատ կարևոր իրադարձություն է: Սակայն գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելիս քաղաքական մեծամասնությունը ոչ թե գենդերային, այլ՝ մասնագիտական արժանիքների տրամաբանությամբ է առաջնորդվել: Բայց մյուս կողմից երկրում տեղի ունեցող խորը բովանդակային, սոցիալ-հոգեբանական փոփոխությունների տեսանկյունից նա դա շատ կարևոր սիմվոլ համարեց:

Շնորհակալություն հայտնելով դատախազության աշխատանքի համար ներդրում ունեցած բոլոր գլխավոր դատախազներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ այդ սիմվոլիկ փոխակերպումը կբերի դատախազության համակարգի խորը փոփոխությունների:

Վարչապետը կատարած աշխատանքի համար շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց դատախազության բոլոր աշխատողներին:

«Մեր ժողովրդի՝ արդար հանրություն ունենալու ակնկալիքի առաջնագծում դատախազությունն է՝ դատարանների և քննչական մարմինների միջև: Եվ մենք հույս ունենք ու համոզված ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի: Դատախազության և իրավակարգի դերը պետք է լինի նաև ժողովրդավարության պաշտպանությունը, իրավունքի պաշտպանությունը»,-ասաց Փաշինյանը՝ մեկտեղ կարևորելով նաև կոռուպցիայի դեմ պայքարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031