«Նիկոլ Փաշինյանը և հինգերորդ շարասյունը:»
Վերջերս ականատես ենք լինում վարչապետի պաշտոնը զբաղեցնող՝ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովում արված «բացահայտումներին», որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմին:
Հանրության ուշադրությունը ուզում ենք ուղղել այն հանգամանքին, որն, ըստ էության, բավականին մեծ դերակատարություն է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում:
Արցախյան առաջին պատերազմի վավերագրական տեսանյութերից ականատես ենք եղել, որտեղ լուսահոգի գեներալ-լեյտենանտ՝ Ք. Իվանյանը, գեներալ-մայոր՝ Ա. Տեր-Թադևոսյանը և այլ բազմաթիվ կադրային սպաներ մարտական քարտեզները ձեռքերին պլանավորում և ղեկավարում էին մարտական ազատագրական գործողություններով, որոնք ավարտվել էին հաղթանակով, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ, մամուլում հրապարակումների համաձայն, ականատես եղանք բազմաթիվ դրվագներին, որոնցից մեկը «Ցորի զորամասի» հրետանային դիվիզիոնի ճակատագիրն էր:
Վերլուծելով վերոնշյալ դրվագները և ուսումնասիրելով զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող ղեկավար կազմի կենսագրությունները՝ ականատես ենք լինում, որ գեներալիտետի որոշ զանգվածը, չունենալով որևէ բարձրագույն կրթություն, որոշ դեպքերում էլ բացակայում է նաև միջնակարգ կրթություն ստանալու մասին որևէ տեղեկատվությունները, տարբեր ժամանակահատվածներում ավարտելով ակադեմիական կուրսերը, կամ ակադեմիաները 2018 թ.-ից ի վեր նշանակվել և նշանակվում են զինված ուժերում բարձրագույն պաշտոններին՝ ստանալով գեներալների կոչումները:
Որևէ միտում չունենք գնահատական տալ այդ երևույթին, թողնելով այդ իրավունքը մեր հանրությանը, ուղղակի ուզում ենք բարձրաձայնել մի հռետորական հարց, թե ինչ կարելի է սպասել մի դպրոցի աշակերտից, որի մաթեմատիկայի գիտելիքները սահմանափակվում են բազմապատկման աղյուսակի իմացությամբ, որին նստացնում են համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրս, և որը, բախտի բերմամբ, թե պատահմամբ ավարտում է այդ ֆակուլտետը:
Հ.Գ. “Кадры решают все.”


















































