Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Դե ֆակտո իշխանությունները կարող են իշխանությունը կրող ժողովրդին ենթարկել բռնությունների, սպանել, զրկել իրենց զավակների շիրիմներին այցելելու հնարավորությունից, թքել նրանց և առհասարակ պետության վրա

Գրիգոր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

1995թ․ հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունմամբ այս օրը հայոց պատմության մեջ արձանագրվեց որպես Սահմանադրության օր։ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող հիմնական օրենքն է, որով սահմանված դրույթների պահպանությունն է երաշխավորում Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման հաջող ընթացքը։
ՀՀ Սահմանադրությունում նշված է, որ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:»
«Ծառայել մեր նախնիներից ժառանգած սուրբ պատգամներին ու համազգային նպատակներին և արժեքներին» — ՀՀ Սահմանադրությունն նկարագրող այս պատասխանատվության ստանձնումն է եղել մինչև 2018թ․ Հայաստանի Հանրապետության ազգային իշխանությունների վարած քաղաքականության աներեր հիմքը, որն իր ողջ ամրությամբ պահել ու պաշտպանել է Հայաստանն ու Արցախը։ 2018թ․-ից հետո հայ ժողվուրդը բոլոր հնարավոր և անհնարին ձևերով ականատես է լինում ՀՀ սահմանադրական կարգի տապալմանը՝ կոպիտ ասած ՀՀ սահմանադրության յուրաքանչյուր հոդված «բռնաբարվում» է ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից։ Արևմտյան թղթե կառույցներն ու ՀԿ-ները, որոնք իբրև թե ստանձնել են մարդու իրավունքների և ազատությունների և այդ արժեքների հիման վրա ստեղծված սահմանադրական կարգերի պաշտպանության ջատագովությունը խուլ են և համր։ Նրանք խուլ և համր են ձևանում և ջայլամի քաղաքականություն վարելով անտեսնում են ՀՀ և Արցախի ինքնիշխան տարածքների կորստին հանգեցնող քաղաքականության վարումը, սերունդների ազատությունների սահմանափակումները, հետևողական կերպով քաղաքացիական համերաշխության ի սպառ ոչնչացումը, համամարդկային արժեքների պաշտպանության տապալումը, շինծու քրեական գործերի հարուցումը, քաղբանտարկյալների թվի ավելացումը և այլն։
Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ ամրագրված է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, որտեղ գործող դե ֆակտո իշխանությունները կարող են այդ իշխանությունը կրող ժողովրդին ենթարկել բռնությունների, սպանել, զրկել իրենց զավակների շիրիմներին այցելելու հնարավորությունից, թքել նրանց և առհասարակ պետության վրա և մնալ անպատիժ։
ՀՀ Սահմանադրության այս խորհրդանշական օրը, ուզում եմ հիշեցնել իմ հայրենակիցներին, որ դուք եք Հայաստանի Հանրապետության իշխանության կրողը և կոչ եմ անում ստանձնե՛լ ձեր իշխանության իրացման ճանապարհին կանգնած ցանկացած խոչընդոտի բարձրաձայնման և վերացման պատասխանատվությունը, թույլ չտա՛ք հանձնել մեր հայրենիքը և մեղադրվել որպես իշխանության կրողներ հենց ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից։ Կանգնե՛նք ոտքի, հանուն մեր հայրենիքի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև