Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ից պանաջել ԼՂ-ից դուրս բերել «ՀՀ բանակի ստորաբաժանումները», այն պարագայում, երբ Արցախում ՀՀ բանակ չկա. Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումնանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է։ Այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից։

«Մատակարարումներն  իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես։ ԼՂ-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից։ Միևնույն ժամանակ տեսնում ենք ադրբեջանական հռետորաբանության և քարոզչության սրում, հատկապես ԼՂ-ի ուղղությամբ։ Չեն դադարում ՀՀ-ի հասցեին հնչող ադրբեջանական անհիմն  մեղադրանքները։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ից պանաջել ԼՂ-ից դուրս բերել «ՀՀ բանակի ստորաբաժանումները», այն պայմաններում, որ ՀՀ-ն ԼՂ-ում զինվոր չունի։ Արձանագրում եմ ևս մեկ անգամ՝ ԼՂ-ում ՀՀ բանակ չկա։ ԼՂ-ում գործում է ԼՂ Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է», — նշեցվարչապետը։

Փաշինյանի դիտարկմամբ՝  ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք տեսնում այսօր ԼՂ-ում.«Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մաս  է նաև այն միջազգային կազմակերպությունների ու երկրների թիրախավորումը, որոնք օբյեկտիվ գնահատական են տալիս ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին։ Այս առումով Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական ահազանգեր Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին։

Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնամին հնարավոր հասցեկան գնահատականները կանխելն է։ ՀՀ-ն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի դիվանագիտական շարունակական աշխատանքը։ Որքան էլ ծանր լինի թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև