Skip to main content

Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների

Լրահոս

Կարեն Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստելու մասին. Tert.am

Խոսել եմ ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ և նա տեղեկացրել է, որ որևէ ակցիա չի արել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նրա փոխանցմամբ՝ Նազիկ Ավդալյանն այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել և փորձել է պատասխանել։

«Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել, կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր ամիջական խոսքերն եմ փոխանցում։ Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի բան է ստացվել», — պարզաբանեց Գիլոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել, նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում ենք՝ ինչ ընթացք կունենա։

Հիշեցնենք՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել, նա կքանստել է։

Հավելենք, որ Նազիկ Ավդալյանը մրցավարական կազմում է ներառված եղել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031