Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
☑Այսօր հանդիպեցի ճոպանուղիների նախագծման և կառուցման միջազգային «Руслет» ընկերության ներկայացուցիչներին։
☑Ոլորտի փորձագետներ Միխայիլ Արկուշի, Բասյատ Էբուևի և «Ալավերդի ճոպանուղի» ԲԲԸ տնօրեն Վահե Բաղդասարյանի հետ քննարկեցինք համայնքային ճոպանուղու վերագործարկմանը վերաբերող հարցերը։
☑Հանդիպման ավարտին մեր գործընկերներն այցելեցին ճոպանուղու տարածք՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար։
#Ալավերդի






















































