Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնել իր կոճակ-պատգամավորներին հանձնարարել է նրանց տիրակալ, վարչապետ կոչեցյալը. Իշխանյան

Ազգային Ժողովում այսօր քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը: Գործընթացը նախաձեռնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համոզված է՝ հեղինակն իրականում Նիկոլ Փաշինյանն է, իսկ ՔՊ-ականները հերթական անգամ հրահանգ են կատարում. «Պարզ է, որ Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանինը չէ, ոչ էլ մեկ այլ ՔՊ-ականի։ ՔՊ-ականներից որևէ մեկն ինքնուրույն կարծիք, նախաձեռնություն ցուցաբերելու ո՛չ ընդունակ են, ո՛չ էլ համարձակություն ունեն։

Այս որոշումը կայացրել և իր կոճակ-պատգամավորներին հանձնարարել է նրանց տիրակալ, վարչապետ կոչեցյալը։ Ուղղակի Հովիկ Աղազարյանը հանձնարարականից հետո խանդավառված, ակտիվորեն պաշտպանել է իր տիրակալի հրահանգը և որպես պարգև, ստացել ստորագրահավաք կազմակերպելու «դժվարին» գործը։ Պատկերացնում եմ Հովիկ Աղազարյանի երջանկությունը, որ հերթական առիթ եղավ իր հավատարմությունը ցույց տալու և հաճոյանալու իր տիրակալին։ Իսկ վարչապետ կոչեցյալի որոշման պատճառը, կարծում եմ վրեժի զգացումն է։ Ինչպե՞ս կարելի է, որ իրեն ենթակա կառույցներից մեկի, տվյալ դեպքում՝ ԱԺ-ի պաշտոնյաներից մեկը, ոչ միայն իր հպատակը չլինի, այլև թույլ տա, որ իրեն քննադատեն և քննադատողին չլռեցնի ու չհայհոյի»-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև