«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե ինչ տեսակետ ունի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հնչեցրած առաջարկի մասին՝ լիազորված դիվանագետների խումբ ձևավորելու ու բանակցություններում ներգրավվելու վերաբերյալ.
«Կարծում եմ Վարդան Օսկանյանը 10 տարի նման հնարավորություն ունեցել է… Փաստն այն է, որ չի կարողացել անել դա 10 տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում: Ինձ նույնիսկ նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը կարծում եմ շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել:
Որտեղի՞ց համոզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով…»:















































