Skip to main content

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան

Լրահոս

Պեսկովը նոր հայտարարություն է արել

Ուկրաինային G7–ի երկրների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը ոտնձգություն կլինի ՌԴ–ի անվտանգությանը և հղի է կարճաժամկետ հեռանկարում բավական բացասական հետևանքներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
«ՆԱՏՕ–ին Ուկրաինայի անդամակցության թեմային մենք շատ բացասական ենք վերաբերվում։ Այդ թեման անմիջական կապ ունի հնչած այն հայտարարությունների հետ, որ «յոթնյակի» երկրները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրեն։ Մենք դա սխալ և պոտենցիալ չափազանց վտանգավոր ենք համարում։ Քանի որ Ուկրաինային որևէ երաշխիք տրամադրելիս այդ երկրները փաստորեն անտեսում են անխախտելի անվտանգության միջազգային սկզբունքը։ Այսինքն, Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով, նրանք ոտնձգություն են իրականացնում ՌԴ–ի անվտանգության նկատմամբ։ Դա անհնար է։ Եվ դա միջնաժամկետ, երկարաժամկետ և նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում հղի է բավական բացասական հետևանքներով», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Մոսկվայում լսում են «այդ երկրների որոշ քաղաքական գործիչների ձայները», որոնք հասկանում են նման որոշումների վտանգավոր լինելը։
«Հույս ունենք, որ այդ ձայները լսելի կդառնան, և իմաստություն կցուցաբերվի։ Այլապես, նման որոշումներ կայացնելով, այդ երկրները փաստացի Եվրոպան շատ ավելի վտանգավոր են դարձնում երկար տարիներով։ Եվ իհարկե, նրանք վատություն են անում մեզ, ինչը մենք հաշվի կառնենք և կգործենք՝ ելնելով դրանից», – ասել է Պեսկովը։
ՆԱՏՕ–ի անդամ երկրների առաջնորդները հաստատել են Ուկրաինային բազմամյա աջակցության փաթեթը, որը բաղկացած է երեք տարրերից։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ փաթեթը ներառում է բազմամյա աջակցության ծրագիր ՆԱՏՕ–ի հետ համատեղելիության հասնելու, ՆԱՏՕ–Ուկրաինա խորհուրդ ստեղծելու և անդամակցության գծով գործողությունների ծրագրի կատարման պայմանների չեղարկման համար, ինչը անդամակցության գործընթացը երկու փուլից կկրճատի մինչև մեկ փուլ։ Գլխավոր քարտուղարի խոսքով` դաշինքի երկրների առաջնորդները հաստատել են, որ Ուկրաինան ՆԱՏՕ–ի անդամ կդառնա, երբ դաշնակիցները որոշեն, որ պայմանները պահպանված են։
Facebook
Twitter

Կարդացեք նաև