Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Գյուղերից մեկում մարդիկ վարակվել են անհայտ հիվանդությամբ

Եգիպտոսի ԶՊԾ-ները հայտնում են Կահիրեից հարավ գտնվող Քենա նահանգի Էլ Ալիքաթ գյուղի բնակիչների շրջանում տարածվող անհայտ հիվանդության մասին: Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բուժող բրիգադներ է ուղարկել դեպքի վայր հիվանդներից և շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Cairo24–ը և մի շարք այլ եգիպտական ԶԼՄ-ներ ավելի վաղ գրել էին, որ Էլ Ալիքաթ գյուղում մոտ 200 մարդ վարակվել է խորհրդավոր հիվանդությամբ: ԶԼՄ-ները ենթադրել են, որ դա կարող է Դենգե տենդի բռնկում լինել։
«Առողջապահության և բնակչության նախարարությունը հետևում է մի շարք քաղաքացիների մոտ հիվանդության նույնատիպ ախտանշանների ի հայտ գալու հետ բողոքներին։ Կանխարգելիչ և բուժական բժշկության ու համաճարակաբանական հսկողության բրիգադներ են ուղարկվել տեղեկությունն ուսումնասիրելու և հիվանդներից ու շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար»,-ասված է Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության հայտարարության համաձայն՝ հիվանդների մոտ նույնատիպ ախտանշաններն արտահայտվել են բարձր ջերմությամբ, ոսկորների ցավով և հոգնածությամբ։

«Դրանք շարունակվում են երեքից հինգ օր, այդ ախտանշաններն ընդհանուր են մի շարք տարածված հիվանդությունների համար, ինչպիսիք են մրսածությունը, գրիպը, գաստրոէնտերիտը և տենդը, որոնց դեպքում վարակը տարածվում է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում, և որոնք անցնում են հանգստանալու, ջերմիջեցնող դեղամիջոցներ և շատ հեղուկ խմելու շնորհիվ»,-նշել է նախարարությունը՝ հավելելով, որ էլ Ալիքաթում հիվանդների ախտանշանները մեղմ և միջին մակարդակի են, հոսպիտալացում չի պահանջվում:

Եգիպտոսի առողջապահության փոխնախարար Ամր Քանդիլը Sada el-Balad հեռուստաալիքին հայտնել է, որ մասնագետներն օրական երկու անգամ գյուղում թունաքիմիկատների փոշեցրում կիրականացնեն: Նա հավելել է, որ հետազոտության համար մոծակների և կեղտաջրերի նմուշներ են վերցրել:
Facebook
Twitter

Կարդացեք նաև