Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Միջազգային հանրությունը կա՛մ պետք է ընդունի, որ կիսում է 120.000 հայի սովի, էթնիկ զտումների պատասխանատվությունը, կա՛մ պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Մարուքյանը՝ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաներին

Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ ապահովելու անգամ այն առաջարկները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ. այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Օրինակ, Ադրբեջանը պնդում էր, որ ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին ինտեգրել, և որ նրանք իրենց քաղաքացիներն են։ Միջազգային հանրությունը Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ ներդնելով միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։

Սրան ի պատասխան՝ նախքան քրիստոնյա հայերին «ինտեգրելը», Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, ապա ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար՝ Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։

Ավելին, շուրջ 7 ամիս Ադրբեջանը դադարեցրել է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովից երեխաների մահանալու դեպքեր։ Բնականաբար, այս քայլերով Ադրբեջանն իրականացնում է միջազգային քրեական հանցագործության՝ բոլորին հասկացնելով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։ Ընդհակառակը, դա ցույց է տալիս, որ իրականացվող քաղաքականությունը կոչված է ոչ թե հայ ժողովրդին ինտեգրելու, այլ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու, ի վերջո ստանալու մի հողակտոր՝ առանց մարդկանց։

Արդեն իսկ հանգամանքներով ապացուցված այս բացահայտ ապացույցների ճնշման ներքո՝ միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարության ինստիտուտները կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի  120.000 հայի,  30.000 երեխայի սովի, սպանությունների և էթնիկ զտումների պատասխանատվությունը, կա՛մ պետք է հստակ քայլեր ձեռնարկել միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ այդ հանցագործությունները։ Հակառակ դեպքում, 21-րդ դարը նշանավորվելու է մարդու իրավունքների ևս մեկ զանգվածային ոտնահարմամբ, ավելի կոնկրետ՝ միջազգային քրեական հանցագործությամբ, որը դեռևս կարող է կանխվել միջազգային հանրության կողմից»,- գրել է Մարուքյանը՝ իր գրառման մեջ դիմելով ԱՄՆ նախագահին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031