Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Արմենն էլ կլինի ազատության մեջ, բայց դրանից այս լկտի, պետականաքանդ ծրագիրը կանգ չի առնի. Գարեգին Բարխուդարյան

Գարեգին Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

“Քաղաքականություն” բառը ինքնին ունի մեծ նշանակություն երկրի կառավարման ու պետության կայացման գործում, եթե քաղաքականությամբ զբաղվում են իրապես հայրենասեր ու բանիմաց մարդիկ, այ իսկ, երբ դրանով զբաղվում են նիկոլներն ու նիկոլանման կամակատարները, այդ ժամանակ պետությունը վերածվում է պատժիչ մեքենայի ու սկսում հակապետական, հակամարդկային ինքնիրավչությունը։
Նիկոլի Հայաստանում այսօր միակ ԱՆՆԱԽԱԴԵՊ թռիչքային աճն ապահովվում են վահեղազարյանական պարեկները, արգիշտքյարամայանական քննիչները, կարենանդրեասյանական դատավորները։ Սրանք դարձել են ԲՈՒԹ գործիք նիկոլի ձեռքին, եւ հետեւողականորեն քանդում ու քանդում են պետություն կոչված այս միավորի հիմքերը։ Արմեն Աշոտյանի գործը հենց այդ նույն “ծրագրի” մի շատ կարեւոր ու բաղկացուցիչ մասն է, երբ ուղիղ 6 տարի փնտրում, քչփորում ես, որ գտնես մի փոքրիկ “վրիպում”, որ դրանով գործ կարես մարդու վրա` չես գտնում, ստիպված, “հուսահատ” որոշում ես կայացնում գնալ ակնհայտ ապօրինի ձերբակալության, այնուհետև կալանքի միայն նրա համար, ինչ է թե գոհացնես մի խելապակաս հայրենադավի անձնական ամբիցիաները։ Այսքանն ինչու եմ նախաբանում գրում, որ հասկանալի լինի, թե ինչու ենք շուրջ 40 օր գոռում-գոչում, որ Աշոտյանը այս երկրում ԴԱՍԱԿԱՆ, (էդմոնի ասած կլասիկ) քաղաքական հայացքների համար բռնի կերպով ձերբակալված եւ ապօրինի կալանքի տակ պահվող քաղաքական գործիչ է` ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ։
Վստահ եմ, որ այս ամենը շատ շուտով կփլվի, քարը քարին չի մնա ու Արմենն էլ կլինի ազատության մեջ, բայց դրանից այս լկտի, պետականաքանդ ծրագիրը կանգ չի առնի, կգտնի ուրիշ Արմենների ու նորից նույն խայտառակ գործելաոճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս երկրին ՑԱՎ բերած ու աղետի մեջով տանող ԱՂԵՏԱԲԵՐԸ դեռ կոչվում է պարոն “վարչապետ”։

#Ազատություն_Արմեն_Աշոտյանին

#Ազատություն_քաղբանտարկյալներին

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031