Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացել Տիգրան Մեծ փողոցում, խցանման մեջ մնացած վարորդները նշում են, որ Մանկավարժական համալսարանի դիմաց երկու երիտասարդներ վիճել են, այնուհետև կրակոցներ արձակել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր:
Դեպքի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։


















































