Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքն ու հերոսների պատիվը։ Այս բարդ ու ճակատագրական ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ «Նիկոլի, նրա խունտայի ու Արաբաթ Միրզոյանի» այն հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։
Այդ մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Նելա Գրիգորյանը։
«Վա՛յ, Ղարաբա՛ղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Իսկ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի վրա։
Հայեր արթնացե՛ք աղետի եզրին ենք, մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք։ Նիկոլ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորուստի վրա։ Տիկի՛ն Էրատո, վերջապես կողմնորոշվեք և հրապարակավ հայտարարեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատար, ֆիզիկոս, այգեպան, բոստանչի, թե՞ դավաճան։ Լավ իմացեք արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքրում»,- նշեց նա:















































