Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մարտական եղբայրություն միաբանությունը պահանջներ է հնչեցնում

📌Մարտական եղբայրություն միաբանության պահանջը Հայաստանի Հանրապետությանը և կոչը հայ հանրությանը
🔸«Մարտական եղբայրություն» միաբանությունը վերլուծելով 2020 թ.-ի պատերազմին հետևած իրավիճակը՝ գտնում է, որ դրա գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքականության ուժային բաղադրիչից փաստացի հրաժարվելն է:
🔸Այս քաղաքականության արդյունքում Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած արտաքին ուժերի կողմից իրացվել են հետևյալ քայլերը.
✅Հայաստանի Հանրապետության տարածքում բարձունքների գրավում,
հայ զինվորների գերեվարում,
Արցախի շրջափակում և այլն, որոնք բոլորն էլ դուրս են 2020 թվականի պատերազմում պարտության հետևանքներից:
✅Այսինքն, ի հակադրություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակել է ուժային ճնշման քաղաքականությունը, և դրա շնորհիվ հասել է այնպիսի արդյունքների, որոնց չի կարողացել հասնել 2020 թ.-ի պատերազմով:
✅Սրանք բոլորը վկայում են Հայաստանի դեմ փաստացի շարունակվող պատերազմի մասին:
Եթե 2020-ի պատերազմի արդյունքներն ամփոփվել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ապա այժմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փաստացի չի գործում:
✅Փաստացի տապալվել է նաև «խաղաղության դարաշրջանի» պաշտոնական քաղաքականությունը: Նույնիսկ հնարավոր առավելագույն զիջմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ Հայաստանի Հանրապետությունը չի ստանում խաղաղություն, ինչը միանշանակ վկայում է, որ խաղաղության նպատակ չունի ո՛չ Արբեջանը, ո՛չ էլ նրա հետ համագործակցող արտաքին ուժերը:
✅Այս ուժի կիրառումից հրաժարման քաղաքականության շարունակության դեպքում հաջորդիվ դրվելու են👇
ՀՀ տարածքների (հատկապես Սյունիքի),
ՀՀ տարածք թուրքերի վերադարձի,
ՀՀ կողմից ռազմական կոնտրիբուցիա վճարելու,
պատերազմում սեփական մեղավորությունը ճանաչելու,
և վերջապես ՀՀ անկախության հարցերը:
✅Այս կանխատեսումները չափազանցություն չեն, այլ հստակ ծրագիր, որն իրականցվում է ՀՀ-ի դեմ:
Այս ծրագրին անհնար է դիմակայել ուժից հրաժարվելու, «պարտության հետ հաշտվելու» քաղաքականությամբ:
Ուշ թե շուտ գալու է ուժին ուժով, ուժային դիմադրության անխուսափելիությունը:
✅Ելնելով այս վերլուծությունից՝ համարում ենք, որ իրավիճակին միակ համարժեք քայլը Հայաստանի Հանրապետության կողմից՝ ուժային քաղաքականության վերադարձն է՝ ուժին ուժով պատասխանելու, ուժ ցուցադրելու կամքի և կարողության ցուցադրումը:
✅«Մարտական եղբայրություն» միաբանությունը հատկապես պահանջում է Հայաստանի Հանրապետությունից.
✅Հրապարակայնորեն ձևակերպել Արցախի հայության ապաշրջափակումն ուժային ռազմական միջոցով իրացնելու իր պատրաստակամությունը, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած մյուս երկու կողմերը չեն ուզում կամ չեն կարող երաշխավորել Հայաստանի և Արցախի անխափան հաղորդակցության մասին պայմանը
✅Նախապատրաստվել և իրացնել Արցախի և Հայաստանի միջև կապի վերահաստատման ուժային գործողությունը՝ լինի դա Լաչինով, թե որևէ այլ հարմար տարածքով, եթե ուժային գործողության պատրաստակամության մասին հայտարարությունից հետո ողջամիտ կարճ ժամկետում, ապաշրջափակումը չի իրացվում խաղաղ ճանապարհով:
✅Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր իրավական և բարոյական հիմքերն այս հարցում ուժային գործողության դիմելու:
Դրանք են.
— Նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթը, համաձայն որի Արցախ Հայաստան կապը պետք է անխափան լինի
— Հաագայի միջազգային դատարանի որոշումը
— Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության ՀՀ պարտականությունը
✅Եթե Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն ի զորու չի համարում կամ չի ցանկանում դիմել ուժային քայլերի իր քաղաքացիներին պաշտպանելու, և իր օգտին կայացած միջազգային որոշումներն իրացնելու, ապա Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենք փաստացի չունեն պետություն, քանի որ պետությունը սկսվում է ինքնապաշտպանվելու կարողությունից: Հետևաբար Հայաստանի քաղաքացիները պետք է հարց դնեն սեփական պետությունը վերակերտելու և վերադարձնելու ձևերի մասին, ինչը հնարավոր է համաժողովրդական շարժմամբ:
✅Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հանրային խմբերին, որոնք ճիշտ են համարում վերաբերյալ դրույթները հրապարակավ միանալ մեր պահանջին և տարածել այն, որպեսզի այն ստանա ավելի մեծ ազդեցություն:
✅Միաժամանակ հասկանում ենք, որ այսպես ձևակերպված պահանջները բազմաթիվ հարցերի առիթ կարող են դառնալ, և այդ առումով մեր պատրաստակամությունն ենք հայտնում քաղաքակիրթ բանավեճի այն բոլոր անհատների և հանրային խմբերի հետ, որոնք համարում են մեր վերլուծությունն ու մեր պահանջը վիճարկելի: Բանավեճի ձևաչափերը կարող ենք որոշել համատեղ, այն պետք է լինի հրապարակային, իսկ նպատակը՝ արդյունավետ լուծումներ գտնելն իրավիճակից:
«Մարտական եղբայրություն» միաբանություն
2023․ 07․ 24
Երևան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031