Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Սերժ Թանկյանը, Փիթեր Գաբրիելը և այլ հայտնիներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին

Ամերիկյան System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Արցախում օրեցօր վատթարացող մարդասիրական ճգնաժամի ֆոնին, հանդես է եկել բաց նամակով՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը:

Ինչպես գրում է spin.com-ը, նամակի տակ ստորագրել են երաշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ՝ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը, Ռոզա Լինը, Նիկոլաս Ջաարը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ալեն Հյուզը, դերասանները Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Հերիեթ Ուոլթերը, Ալիա Շավքաթը, Սեփիդեհ Մոաֆին:

«Ադրբեջանցի զինվորներն այժմ արգելափակում են մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունների մուտքն ու ելքը, և հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Խանութներում սպառվում են առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները. հիվանդանոցներն ունեն դեղերի և բժշկական պարագաների սուր պակաս։ Փետրվարին (Միավորված ազգերի կազմակերպության) բարձրագույն դատական մարմինը՝ ՄՔԴ-ն (Արդարադատության միջազգային դատարանը) հանձնարարել է Ադրբեջանին ապահովել ճանապարհով ազատ տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է անտեսել որոշումը», — spin.com-ի հետբ զրույցում նշել է Թանկյանը։

«Բոլորն աջակցում են շրջափակման բացմանը, ԱՄՆ-ից մինչև Պետդեպարտամենտը և Եվրամիությունը, բայց այդ ամենը խոսակցություն է: Մարդիկ սովամահ են լինում և բռնատիրական ռեժիմին ուղղակի ասելը, որ ապօրինի շրջափակումը վերացնի, չի օգնի այդ մարդկանց գոյատևել: Դրանք պարզապես խոսքեր են: Գործողություններ չկան, և դա է խնդիրը: Դա արդեն բոլորն են դատապարտել, բայց ոչ ոք ոչինչ չի անում։ Օրինակ, ԱՄՆ ՄԶԳ-ն (Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը) կարող է հեշտությամբ ասել Ադրբեջանին, որ մենք պատրաստվում ենք օդային ճանապարհով մատակարարումներ անել: Նրանք Հայաստանում գրասենյակ ունեն, իսկ ՀՀ կառավարությունը պատրաստած պաշարներ ունի: Մենք փորձում էինք կապ հաստատել (ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր) Սամանթա Փաուերի հետ, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի այդ խնդրի վրա, և նա տեղյակ է այդ մասին, քանի որ նա այդ մասին գրառում է կատարել Twitter-ում», — շարունակել է երաժիշտը:

Նա նաև նկատել է, որ լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայում պատերազմի մասին, սակայն միևնույն ժամանակ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։

«Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետև չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ», — նշել է Թանկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031